acba share. գումարի հարցում
acba share-ի շնորհիվ դու կարող ես գումարի հարցում ուղարկել ցանկացած անձի կամ կատարված ծախսը բաժանել մի քանի անձանց միջև:
Պարզապես անհրաժեշտ է acba digital-ում ընտրել բոլոր այն անձանց, ովքեր պետք է քեզ գումար փոխանցեն, նշել գումարի չափը և ուղարկել հարցում: Մուտքագրված գումարն ավտոմատ կբաշխվի բոլոր մասնակիցների միջև։ Հարցումը ստացած անձը մուտքագրելով մի քանի տվյալ կփոխանցի գումարը և այն ակնթարթորեն կհայտնվի քո հաշվին:
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
5G վարկեր
5րդ սերնդի 24/7 վարկերն արդեն հասանելի են քեզ՝ ցանկացած վայրից, ցանկացած պահի. չէ որ դու acba digital օգտատեր ես:
Մի քանի պարզ տվյալ մուտքագրելուց հետո դու հաշված վայրկյանների ընթացքում կարող ես ստանալ մինչ 5 մլն վարկ՝
- առանց որևէ փաստաթղթի ներկայացման
- առանց գրավային ապահովվածության և երաշխավորության
- առանց վարկի ամսական սպասարկման միջնորդավճարի
- առանց վարկային հայտի ուսումնասիրության վճարի
Վարկի պայմաններին մանրամասն ծանոթացիր այստեղ, իսկ ուղեցույցին՝ այստեղ:
ԱՊՊԱ
Դու արդեն հնարավորություն ունես կնքել մեքենայի ԱՊՊԱ պայմանագրեր acba digital-ով և ստանալ 5% զեղչ։ ԱՊՊԱ պայմանագրի կնքումը հնարավոր է ինչպես քո մեքենայի համար, այնպես էլ ընկերոջդ։
Որպես ապահովագրական ընկերություններ հանդես են գալիս Ինգո Արմենիան, Ռոսգոստրախ Արմենինան և Նաիրի Ինշուրանսը։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
Visa Digital Քարտեր
Դու արդեն հնարավորություն ունես քո սմարթֆոնում ունենալ ամենաթվային եւ ամենակրեատիվ քարտը՝ Visa Digital-ը։
Քարտը պատվիրելիս կարող ես ընտրել քո նախընտրած դիզայնը եւ փոփոխել այն ցանկացած պահի։ Եվ սա քարտի միակ առավելությունը չէ։ Քարտի պատվերից հետո այն հասանելի կլինի հաշված ժամերի ընթացքում եւ կարող ես իրականացնել NFC վճարումներ, Garmin Pay վճարումներ եւ ցանկացած այլ վճարում թվային հարթակներում։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
acba share. բանկոմատին փոխանցում
Քո հավելվածում այժմ կա հիանալի հնարավորություն՝ acba share:
acba share-ի շնորհիվ դու կարող ես գումարը փոխանցել բանկոմատին եւ կախիկացնել այն առանց քարտի:
Պարզապես անհրաժեշտ է acba digital-ի միջոցով ստանալ կանխիկացման կոդ, մուտքագրել այն Ակբա բանկի բանկոմատում եւ վերջ, գումարը կանխիկացված է։ Գումարը կարող ես կանխիկացնել ինչպես դու, այնպես էլ ցանկացած անձ, ում կտրամադրես կոդը։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
Դարձիր բաժնետեր
Առաջին անգամ Հայաստանում դու կարող ես կատարել ներդրումներ հենց քո սմարթֆոնից և դառնալ Ակբա բանկի բաժնետեր:
Մուտք գործելով հավելվածի «Ներդրումներ» բաժին` կկարողանաս ձեռք բերել Բանկի կողմից թողարկված բաժնետոմսերն առանց Բանկ այցելելու։ Այստեղ կարող ես տեսնել նաև քո գործող արժեթղթերը, բացել արժեթղթային հաշիվ, դիտարկել արժեթղթային հաշվի քաղվածը և այլն։
Մանրամասների համար այցելիր invest.acba.am
Քարտից քարտ միջազգային փոխանցումներ հեռախոսահամարով
Դու արդեն հնարավորություն ունես նաև կատարել քարտից քարտ միջազգային փոխանցումներ, առանց ստացողի քարտի տվյալներն ունենալու՝ մուտքագրելով միայն նրա հեռախոսահամարը։
*Հեռախոսահամարով միջազգային փոխանցում հնարավոր է կատարել Visa տեսակի քարտից դեպի Visa և Mastercard տեսակի քարտեր, այն դեպքում երբ ստացող քարտապանի Բանկը հանդիսանում է Visa Alias համակագին անդամ։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ
acba share՝ QR-ով փոխանցում
Քո հավելվածում այժմ կա հիանալի հնարավորություն՝ acba share:
acba share-ի շնորհիվ դու կարող ես փոխանցել և ստանալ գումար QR կոդով` հաշված վայրկյանների ընթացքում:
Փոխանցում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է acba digital-ում քո նախընտրած հաշվի համար ստեղծել QR կոդ և ուղարկել այն ստացողին, ով նույնպես acba digital-ի օգտատեր է: Իսկ փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է ստացված QR-ը սկանավորել՝ ներբեռնելով այն սմարթֆոնի միջից:
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
acba share՝ կոնտակտով փոխանցում
Քո հավելվածում այժմ կա հիանալի հնարավորություն՝ acba share:
acba share-ի շնորհիվ դու կարող ես Ակբա բանկի հաճախորդներին փոխանցել գումար կոնտակտով՝ առանց բանկային տվյալներն իմանալու: Պարզապես անհրաժեշտ է մուտքագրել հաճախորդի հեռախոսահամարը կամ էլ. հասցեն և վերջ, գումարը ակնթարթորեն կփոխանցվի ստացողին:
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ
acba Share՝ հղումով փոխանցում
Քո հավելվածում այժմ կա հիանալի հնարավորություն՝ acba share:
acba share-ի շնորհիվ դու կարող ես ստանալ գումար հղումով՝ հաշված վայրկյանների ընթացքում և նույնիսկ արտերկրից: Պարզապես անհրաժեշտ գումարի համար ստեղծիր հղում և ուղարկիր այն փոխանցողին: Ստեղծված հղումը կարող ես ուղարկել միանգամից մի քանի անձանց և այն հնարավոր է օգտագործել բազմակի անգամներ:
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
acba contacts
Քո հավելվածում արդեն կարող ես ստեղծել քո կոնտակտների ցանկը:
Գրանցիր acba contacts-ում ցանկացած անձի բանկային և անձնական տվյալները և փոխանցում կատարելիս ընտրիր ստացողին հենց այդ ցանկից՝ հեշտ և արագ:
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
ՀԿԱԾ արգելանքներ
ՀԿԱԾ արգելանքների մասին այժմ կարող ես տեղեկանալ նաև acba digital-ից
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արգելանքները, քո հաշիվներին սառեցված գումարները և անհրաժեշտ այլ տեղեկատվություն հասանելի է քեզ հավելվածի ՀԿԱԾ արգելանք բաժնում։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
NFC կանխիկացումներ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ իրական NFC կանխիկացումներ։
Քո սմարթֆոնով իրականացրու անհպում կանխիկացում աշխարհի բոլոր contactless քարտեր սպասրկող բանկոմատներում։
Թվայնացրու քո Visa քարտը acba digital հավելվածում և կանխիկացնելիս ուղղակի մոտեցրու հեռախոսդ բանկոմատի NFC ընթերցման հատվածին։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ
Ծառայությունը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի և Visa քարտերի համար` բացառությամբ Visa Virtual և Visa Business քարտերի։
Այլ բանկերի քարտերի կցագրում
Այլ բանկի քո քարտը նույնպես կարող ես կցել acba digital-ում և կառավարել քո բոլոր հաշիվները մեկ հավելվածից։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ
Լրացուցիչ քարտով NFC վճարումներ
NFC վճարումներն արդեն հասանելի են նաև Visa վճարային համակարգի լրացուցիչ քարտերի համար։ Եթե քո հիմնական վճարումների քարտը Mastercard վճարային համակրգի քարտ է, ապա կցիր այդ քարտի հաշվին Visa քարտ, թվայնացրու այն acba digital հավելվածում և կատարիր NFC վճարումներդ սմարթֆոնով՝ օգտագործելով հիմնական քարտի միջոցները:
Ծառայությունը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի և Visa քարտերի համար։
Օնլայն հերթագրում
Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության դեպքում նախապես ամրագրիր քո հերթը հենց acba digital հավելվածից։ Ընտրիր քեզ հարմար օրն ու ժամը, մասնաճյուղը և անհրաժեշտ գործարքի տեսակը, ստեղծիր ticket և սպասարկվիր առանց հերթում երկար սպասելու։
NFC վճարումներ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ իրական NFC կանխիկացումներ։
Կատարիր անհպում վճարումներ քո սմարթֆոնով աշխարհի ցանկացած վայրում `առանց QR կամ այլ կոդերի սկանավորման:
Թվայնացրու քո VISA քարտը և վճարելիս պարզապես հեռախոսը մոտեցրու տերմինալին:
NFC ակտիվացման ուղեցույցին կարող ես ծանոթանալ այստեղ։
Քարտից քարտ փոխանցումներ
Իրականացրու քարտից քարտ դրամական փոխանցումներ՝ նշելով միայն ստացողի անունը, ազգանունը և քարտի համարը:
Մուտք մատնահետքով ԵՎ Face ID-ով
Ո՛չ գաղտնաբառերին ...
Մուտք գործիր acba digital հավելված մատնահետքի և Face ID-ի օգնությամբ:
ՕՆԼԱՅՆ ԳՐԱՆՑՈՒՄ
Կարիք չկա այցելել բանկ acba digital հավելվածից օգտվելու համար:
Պարզապես քո սմարթֆոնի մեջ ներբեռնիր acba digital հավելվածը, գրանցվիր օնլայն և բանկիր ինչպես ուզում ես նոր հավելվածով:
Վիրտուալ քարտ
Պատվիրիր Visa Virtual քարտ առանց Բանկ այցելելու ու կատարիր օնլայն և NFC վճարումներ։